«Մասիսի» ներկայացուցիչն ու ֆուտբոլիստը կաշառք են վերցրել և վնաս հասցրել բուքմեյքերներին

«Մասիս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչն ու մարզիկներից մեկը ներգրավվել են որպես մեղադրյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցչի և մարզիկներից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Հաշմանդամության կարգ տալու համար կաշառք վերցնելու պահին պաշտոնյա է բռնվել. ԱԱԾ տեսանյութը

Հաղորդագրության մեջ նշված է, որ նրանք կաշառքի դիմաց կանխորոշել են այս տարվա սեպտեմբերի 6-ին «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը։ Մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ։

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

ԱԱԾ–ն տեղեկությունները փոխանցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ՈՒԵՖԱ–ին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է։

Հնդկաստանի քաղաքացուն սպառնացել են ու կաշառք պահանջել. ձերբակալվել են ԱԱԾ պաշտոնյաներ