«Կտեսնենք բոլոր խաղադրույքներն ու գումարները». ՊԵԿ–ը լրջորեն կզբաղվի օնլայն խաղատներով

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասել է, թե ինչպես են հետևելու առցանց խաղատների շրջանառությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեն 2020թ–ին կխստացնի առցանց խաղատների վերահսկողությունը։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Էլիտար» բնակարաններ և օնլայն խաղատուն. հարկային բարեփոխումների նոր կետերը ՀՀ–ում

2020-21թթ–ից հանրապետությունում գործող խաղատները (այդ թվում` առցանց) ոչ թե ֆիքսված տուրք կվճարեն, այլ շահութահարկ։ Այլ կերպ ասած, որքան շատ լինեն խաղադրույքները, այնքան շատ հարկ կվճարեն խաղատները։ Խաղի նման կանոններ կսահմանեն նույնիսկ առցանց խաղատների համար, որտեղ, թվում է, շրջանառությանը հետևելն ավելի բարդ է։ Բայց Անանյանը հավաստիացնում է` այն ամենը, ինչ պետք է, հարկայինը կտեսնի։

Բոլոր օնլայն խաղադրույքների մասին տեղեկությունը կփոխանցվի ՊԵԿ սերվերներին։ Դրա համար կոմիտեն արդեն կազմել է օրինագիծ, որ կքննարկեն խորհրդարանում։

«Ցանկացած խաղադրույք ունի իդենտիֆիկացման իր միջոցները։ Մենք չենք տեսնի կոնկրետ խաղացողներին, բայց դա մեզ պետք էլ չէ։ Իսկ ահա խաղադրույքներն ու դրանց գումարները կտեսնենք», – բացատրեց Անանյանը։

Հարցին, թե ինչպես կարելի է ֆիքսել նման գործարքները, եթե խաղատան սերվերները լինեն արտասահմանում, Անանյանը պատասխանեց. «Ձեր թույլտվությամբ` չեմ բացահայտի մեր գործողությունների ամբողջ համակարգը։ Բայց մի անհանգստացեք, կտեսնենք։ Այն էլ ինչպես կտեսնենք»։

Դիմում է տվել` ազատվել է, դիմում է տվել` ընդունվել է. Անանյանը` մաքսատան աշխատողի մասին

Հիշեցնենք, որ Հայաստանի Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, 2020թ.–ից շահութահարկի կանցնեն բոլոր շահումով խաղերը։ Ինչ վերաբերում է խաղատներին, ապա 2020թ.–ից 20 տոկոսով կբարձրացնեն ֆիքսված պետտուրքերը, իսկ 2021թ.–ից կանցնեն շահութահարկի։ Այդ ամենը վերաբերում է ինչպես սովորական, այնպես էլ օնլայն խաղատներին։

Նշենք, որ խաղատների համար ֆիքսված տուրքը կկազմի տարեկան 5,5 միլիարդ դրամ։ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում հարկն ավելի ցածր է, բայց գրեթե բոլոր խաղատներն առաջվա պես գտնվում են երևանամերձ ճանապարհներին։

Դեկտեմբերին Հայաստան կհասնի նոր հսկիչ դրամարկղային սարքերի առաջին խմբաքանակը. Անանյան