ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. 2020 թվականի համար ջրի սակագինը կվերահաստատվի, այսինքն` թանկացում չի լինի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«2020–ին պետությունը չի սուբսիդավորի ջրի գինը, քանի որ նման խնդիր չի լինի` ջրի սակագինը կմնա նույնը։ Սպառողը 1 խմ ջրի դիմաց կվճարի 180 դրամ»,–ասաց նա։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագներին` Բաղրամյանը նշեց, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում կճշտվի 2021 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը. այդ ժամանակ էլ ավելի առարկայական կկարողանան խոսել սակագնի մասին։
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա նա հայտնեց, որ այս առումով դեռ նորություն չկա։ Միակ հստակ լուրն այն է, որ այս տարի` ձմեռային ամիսներին գազի գնի բարձրացում չի լինի։
Մյուս տարվանից բոլոր զորամասերում ժամանակակից ճաշարաններ կգործեն
Հիշեցնենք, որ 2019թ–ից սահմանին ռուսական գազի գինը Հայաստանը 150 դոլարից բարձրացել է մինչև 165 դոլար` 1000 խորանարդ մետրի համար, բայց վերջնական սպառողների համար գինն առայժմ չի փոխվել։