Հայաստանի ԱԻՆ–ը Ռուսաստանից և Ճապոնիայից նոր հատուկ տեխնիկա կստանա

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հաջորդ տարի հատուկ տեխնիկա ստանալու ծրագրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2020 թվականին նոր հատուկ տեխնիկա կստանա Ռուսաստանից և Ճապոնիայից։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Չգիտեմ` ով է ձեռքի ափ նայում և նման բաներ ասում». Ցոլակյանը` ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

Հայաստանը շուրջ 40 ռուսական և ճապոնական արտադրության մեքենա կստանա։

«Չեմ ուզում փակագծեր բացել, սակայն մենք ուզում ենք նաև ուղղաթիռ ձեռք բերել», – հայտարարեց նախարարը։

Հատուկ մեքենաներն ԱԻՆ–ը մտադիր է ստանալ աջակցության ծրագրերով։

ՓԾ պետը թերացե՞լ է աշխատանքում. Ցոլակյանը խոսել է Նահապետյանի աշխատանքից ազատվելու մասին

Նշենք, որ այս տարի ՀՀ ԱԻՆ–ը Ճապոնիայից անհատույց հիմունքներով 118 միավոր հակահրդեհային տեխնիկա է ստացել։ Այդ մեքենաները բաշխվել են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի միջև։