«Էրեբունի» օդանավակայանի հրդեհը մարվել է. լուսանկարներ

«Էրեբունի» օդանավակայանի հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Էրեբունի օդանավակայանում բռնկված հրդեհը ժամը 15:41-ին մեկուսացվել է, 16:27–ին` մարվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

«Էրեբունի» օդանավակայանի հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայաստանի ԱԻՆ–ը Ռուսաստանից և Ճապոնիայից նոր հատուկ տեխնիկա կստանա

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

«Էրեբունի» օդանավակայանի հրդեհը մարվել է. լուսանկարներ

Սահմանամերձ բնակավայրերում նոր ապաստարաններ են կառուցվելու. նախարար

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: