Դեկտեմբերին Հայաստան կհասնի նոր հսկիչ դրամարկղային սարքերի առաջին խմբաքանակը. Անանյան

Հսկիչ դրամարկղային սարքեր գնելու ցանկություն հայտնած 14 ընկերություններից 4–ն է այժմ զբաղվում այդ հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Մեկ ամսից` դեկտեմբերին, նոր հսկիչ դրամարկղային սարքերի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Չորս ընկերություն կա, որոնք դեկտեմբերից ՀԴՄ սարքեր կբերեն։ Իրականում նախկինում 14 ընկերություն էր նման մտադրություն հայտնել, սակայն այս պահին միայն 4 ընկերություն է գործի անցել»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե մինչ այդ «նոր սերնդի» ՀԴՄ սարքեր ձեռք բերելու մասին խոսելիս` Անանյանը հայտնել էր, որ նոյեմբերին կլինի առաջին խմբաքանակը, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ իրականում ընկերությունները չեն պատկերացրել, որ ՀԴՄ–ն ձեռք բերելն էլեմենտար գործառույթ չէ։ Նրա խոսքով` ինքը հավատացել էր ընկերությունների խոսքերին, թե պետք է ՀԴՄ սարքերի ներմուծումը սկսեն նոյեմբերից։

Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի

«Փաստորեն, մենք ավելի լավատես էինք, քան զարգացումները ցույց տվեցին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարությունում բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվել է` նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գինը սահմանել 60 000 դրամ` նախկին 160 հազարի փոխարեն:

ՀԴՄ-ների գնման գործընթացում չարաշահումներ են եղել. ՊԵԿ