Արծրուն Հովհաննիսյան. «Դանակահարված զինծառայողի առողջական վիճակը ծանր չէ»
© Sputnik
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դանակահարված պայմանագրային զինծառայողը դեպքի ժամանակ զորամասում չի եղել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահին քաղաքացիական հիվանդանոցում է: Նախնական տեղեկություններով՝ առողջական վիճակը ծանր չէ»,- տեղեկացրեց նա:
ՊՆ խոսնակը շեշտեց այն հանգամանքը, որ միջադեպը գրանցվել է ծառայությունից դուրս, հանգստի ժամանակ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Սևանի հիվանդանոց տեղափոխված երիտասարդի մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ են եղել։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինծառայողն ու մեկ այլ երիտասարդ ինչ-ինչ հարցերի շուրջ վիճել են, վեճն ավարտվել է դանակահարությամբ։