Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները

Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ ընկերության մեքենաների ավտոմատ ղեկավարման համակարգը հասկանում է, որ ճանապարհին շինարարական աշխատանքներ են ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իլոն Մասկի գլխավորած Tesla ընկերության մեքենաների ինքնավարման համակարգերն արդեն ճանաչում են ճանապարհային կոները։ Այս մասին հայտնում է electrek-ը։

Աշխարհի ամենափոքր նոթբուքը «ճանապարհին» է․ տեսանյութ

Ընկերության մեքենաների տերերը կարիք չեն ունենան ձեռքով կառավարել իրենց «նժույգները», երբ հասնեն այն հատված, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Քանի որ մինչ այս ընկերության մեքենաները կարողանում էին ճանաչել և շրջանցել մյուս մեքենաները, շատերը կկարծեն, որ այսուհետ հարկավոր չէ առհասարակ կառավարել մեքենան, սակայն Tesla-ն օգտատերերին զգուշացնում է ամեն դեպքում չկորցնել զգոնությունը, որովհետև «ավտոպիլոտը» ոչ միշտ է ճանաչում կոները։

Այ քեզ բան․ Facebook–ը «մերժում» է սմբուկն ու դեղձը, ամերիկացիները շեղում են սմարթֆոնից

Ամեն դեպքում այս գործառույթը կարևոր քայլ է ընկերության համար, քանի որ Իլոն Մասկը նպատակ ունի ապագայում Tesla մակնիշի մեքենաներն ամբողջությամբ դարձնել ինքնավար։

Փոքրիկ ռոբոտիկը քայլում ու թռչկոտում է մարդու պես. տեսանյութ