Կրակոցներ և վիճաբանություն Երևանում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև կրակոցներ արձակած երիտասարդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝  երեկ գիշեր մայրաքաղաքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունեցել Նոր Նորք վարչական շրջանում։

Կրակոցներ Գավառում. երիտասարդը հրազենային բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ փողոցներից մեկում 25-ից 30 տարեկան մի խումբ երիտասարդներ թեժ վիճել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։ Այդ ընթացքում վեճի մասնակիցներից մեկը ատրճանակով օդում կրակոցներ է արձակել։

Միջադեպին արագ արձագանքել են Նոր Նորքի ոստիկանները, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում միջադեպի մասնակիցներից մի քանիսը բռնվել են հենց դեպքի վայրում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև կրակոցներ արձակած երիտասարդը։

Կատարվածի մանրամասները իրավապահները պարզում են։