Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, նշելով, որ լարվածությունն ավելացնելու ցանկացած փորձ կանխվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն  եղել է, բայց կարգավորվել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Սու-30ՍՄ» չորս ինքնաթիռները ՀՀ կհասնեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին. նախարար

Նա նշեց, որ անցած շաբաթ հրաձգությունների թվաքանակը բավականին բարձր է եղել, հետո նվազել է։ Ընդ որում` կրակել են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ Արցախի դիրքերի ուղղությամբ։

Նախարարն ընդգծեց, որ ցանկացած նման միտում չեզոքացվելու է:

Նշենք` հոկտեմբերի 29-ին լույս 30–ի գիշերը ադրբեջանական կողմը հրաձգություն էր բացել Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ։

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թերացել է. Դավիթ Տոնոյան

2020 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի համաձայն` պաշտպանության ծախսերը 2%–ով աճելու են ու կազմելու են մոտ 194 միլիարդ դրամ։ Պաշտպանական մշակումների ծախսերը գրեթե կրկնակի աճելու են` 2,9 միլիարդից հասնելով մինչև 4,8 միլիարդ դրամի։ Ընդ որում` 2021-22 թվականներին այդ ծախսերը կավելանան ևս մեկական միլիարդ դրամով։