Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թերացել է. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ իր համար պարզ է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ և ինչպես է կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի— Sputnik. Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից եղել են թերացումներ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի թերությունները վերլուծվել են, և մենք քաջատեղյակ ենք դրանց մասին»,–ասաց նա։

Հարցին, թե պատրա՞ստ է այցելել Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, նախարարը պատասխանեց` այո, սակայն իրեն դեռ չեն հրավիրել։

Ճշգրտմանը, թե ստացվում է` ՊՆ–ի համար ամեն ինչ պարզ է և քննիչ հանձնաժողովը քայլեր է անում, որպեսզի հանրությա՞նը ներկայացնի դեպքերի մանրամասները, Տոնոյանը պատասխանեց` կարելի է այդպես ասել։

«Ինձ համար պարզ է` ինչ է կատարվել ու ինչպես է կատարվել։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներից հետո Ապրիլյան պատերազմի մասին հանրության մեջ առկա բոլոր ասեկոսեները կփարատվեն։ Ես ակնկալում եմ նաև, որ նման հանձնաժողով մյուս կողմում լինի»,–ասաց նա։

«Բացառում եմ Ապրիլյան պատերազմին հայաստանյան կողմից դավադիր գործողությունները». Տոնոյան

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝  նա նշել էր, թե հասունացել է 2016–ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:

Սերժ Սարգսյանը կգնա՞ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 5–ին լրագրողներին հայտնել էր, որ ՊՆ աշխատակիցներ են հարցաքննվել։