ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կշարունակի կարիերան «Սոչիում»։ Այդ մասին հաղորդում է Sport24.ru-ն՝ հղում անելով հայկական ակումբին մոտ կանգնած աղբյուրին։
Նշվում է, որ «Սոչիի» հետ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020թ.-ի հունվարի 1-ից։
Միաժամանակ, անցած ամառ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ Վարդանյանով հետաքրքրվել է «Լոկոմոտիվը»։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև «Ուրալ» ակումբը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, «Փյունիկ» ակումբի խաղացող Էրիկ Վարդանյանը վեց ամսով որակազրկվել է` դաշտում ոչ պատշաճ պահվածքի համար։ Որոշումը կայացվել է հոկտեմբերի 31-ին կարգապահական հանձնաժողովի նիստում։
Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին
Որոշման համաձայն` պատժվել է ոչ միայն ֆուտբոլիստը, այլ նաև ակումբը։ Վարդանյանը որակազրկվել է մինչև 2020թ-ի ապրիլի 30-ը, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել էր 600 000 դրամով։