Կարեն Խաչանովը պարտվել է «Մասթերս» մրցաշարի զուգախաղի եզրափակիչում

Ռուս թենիսիստները «Մասթերս» մրցաշարի զուգախաղի եզրափակիչում չեն կարողացել իրացնել 4 հնարավոր բրեյք-փոինթերից և ոչ մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել տիտղոս նվաճել Փարիզում ընթացող «Մասթերս» կատեգորիայի հեղինակավոր մրցաշարի զուգախաղի եզրափակիչում:

Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 1/4 եզրափակիչ. մրցակիցը հրաժարվել է պայքարից

Երկու սեթում Խաչանովն ու և Անդրեյ Ռոբլյովը պարտվել են տանտերերին՝ Նիկոլա Մային և Պյեր-Յուգ Էրբերին 4:6, 3:6 հաշվով:

Դիմակայությունը տևել է 1 ժամ 3 րոպե: Խաչանովն իր ակտիվում գրանցել է 4 էյս ու մեկ կրկնակի սխալ: Ռուս թենիսիստները չեն կարողացել իրացնել 4 հնարավոր բրեյք-փոինթերից և ոչ մեկը: