Ռոմանտիկ ու էրոտիկ. Վարդան օգտատերերին հիացրել է ընթրիքի լուսանկարով

Վերջերս ամուսնացած Վարդան շարունակում է զարմացնել օգտատերերին ընտանեկան կյանքի դրվագներով։ Ավելի վաղ նա ցույց է տվել, թե «ինչպես ճիշտ սեղան գցել՝ պարելով սիրելիի համար»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայտնի պարուհի, pole dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան, որը վերջերս ամուսնացել է, իրարանցում է առաջացրել օգտատերերի և երկրպագուների շարքում՝ Instagram-ում լուսանկար հրապարակելով ռոմանտիկ ընթրիքից։

«Այսօր սնկով պաստա եմ պատրաստել։ Սովորական աղի փոխարեն օգտագործում եմ տրյուֆելի աղ, դրա բույրով ամեն ինչ համեղ է, անպայման փորձեք։ Ի դեպ, աղը բերել եմ Իտալիայից», - գրել է նա բավական էրոտիկ լուսանկարի տակ։ Օգտատերերը հիացած են լուսանկարով։

«Շքեղ է։ Անհավանական բնական գեղեցկության և հիասքանչ սեքսուալության համադրություն։ Ախորժալի լուսանկար է։ Չի կարելի այդքան գեղեցիկ լինել», - գրում են հիացած երկրպագուները։ Ի դեպ, հեյթերները նույնպես անտարբեր չեն մնացել՝ գրելով․ «Հերիք է ձեռքերով ուտես, դու պատառաքաղ ունես»։
Ավելի վաղ Վարդան ցույց է տվել, թե «ինչպես ճիշտ սեղան գցել՝ պարելով սիրելիի համար»։ Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել։

«Նույնիսկ ես սիրահարվեցի։ Վախենում եմ պատկերացնել, թե տղամարդիկ ինչ են զգում», - գրել են օգտատերերը։

Հիշեցնենք՝ Վարդան  ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի ու ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։