ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Քահանա Ռիկարդո Ռիվերան դարձել է սոցցանցերի նոր հերոս այն բանից հետո, երբ ելույթ է ունեցել երկրպագուների թիմի հետ բասկետբոլի դպրոցական խաղից առաջ: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Լրագրող Դեյվիդ Բեգնոն նկարահանել է պարն ու տեսանյութը տեղադրել սոցցանցի իր էջում։
«Իմ հարազատ դպրոցում քահանաներն այ այսպես են շարժվում»,- գրել է նա:
Հանդիսատեսը բուռն ծափահարություններով է արձագանքել քահանայի պարին, քանի որ, այն իսկապես անսպասելի անակնկալ է դարձել:
Պարզվել է` քահանան դպրոցի պարուսույցի օգնությամբ մեկ շաբաթ սովորել է պարի շարժումները: