ՌԱԴԻՈ

Մարգարյան. «ՓՄՁ-ն ավելի ազատ է դարձել ու սկսել է ավելի շատ հարկ վճարել»

Տնտեսագետը նշում է, որ փոքր ու միջին բիզնեսը սկսել է ավելի շատ հարկեր վճարել, ինչը, ըստ մասնագետի`ր ու սպասելի էր։
Sputnik
Մարգարյան. «ՓՄՁ-ն ավելի ազատ է դարձել ու սկսել է ավելի շատ հարկ վճարել»

Փոքր ու միջին բիզնեսը հեղափոխությունից հետո ավելի ազատ է դարձել ու սկսել է ավելի շատ հարկեր վճարել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ մեկնաբանելով հունվար-սեպտեմբերի` 1000 խոշորագույն հարկատուների ցանկը, որտեղ տնտեսական ակտիվությունը և հարկերն զգալիորեն ավելացրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Գրանդ Տոբակոն», որը հաջողությամբ ընդլայնվում է արաբական երկրների շուկաներում:  Հարկերի վճարման աճ են ցուցաբերում նաև այլ խոշոր ընկերություններ:

Հարկերն աճել են, հարկատուները` փոխվել. ՊԵԿ–ը հրապարակել է խոշոր հարկատուների նոր ցանկը

Սակայն, դրա հետ մեկտեղ, հարկերի ավելի բարձր մասնաբաժին են ապահովել Top 1000-ից դուրս գտնվող ընկերությունները: 

Այսպես` եթե 2018-ի ինն ամսվա տվյալներով դրանք վճարել են բյուջեի հարկային մուտքերի մոտ 20%-ը, ապա այս տարի՝ շուրջ 25%-ը:

«Մենք տեսնում ենք, որ փոքր ու միջին բիզնեսը սկսել է ավելի շատ թողարկել և հետևաբար՝ ավելի շատ հարկեր վճարել: Այս որակական փոփոխությունը սպասելի էր. փոքր բիզնեսը ձերբազատվել է կոռուպցիոն ճնշումներից, մարդկանց նախաձեռնությունը սկսել է աշխատել, - նշեց Մարգարյանը:

Ստվերից են դուրս եկել, թե նոր խաղացողներ են հայտնվել. ինչպես է հարկատուների թիվն ավելացել

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ, բյուջեի մուտքերը 2019-ի ինն ամիսներին ավելացել են 15%-ով: Այն հիմնականում պայմանավորված է ՊԵԿ-ի արդյունավետ աշխատանքով, որը ստվերային մեծ շրջանառություն է բերել «օրինական դաշտ»: