Լարսը բեռնատար մեքենաների համար փակ է. ինչ վիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

«Սուրենյանը ճիշտ էր, մենք` սխալ». Շիրակում տեղացել է առաջին ձյունը. լուսանկարներ