Կենդանաբանական այգում ևս 2 շուն են բռնել. աշխատում են արտակարգ ռեժիմով

Շներից մեկը հայտնաբերվել է վագրերի ազատավանդակի, մյուսը՝ մուֆլոնների և բեզոարյան այծերի ազատավանդակի ցանկապատի մոտակայքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Այս գիշեր Կենդանաբանական այգու աշխատակիցները ևս 2 թափառող շուն են բռնել. դրանցից մեկը եղել է բավականին մեծ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը:

Շները չէի՞ն կարող երկրորդ անգամ ներս մտնել. սատկած կենդանիների աղմկոտ միջադեպի հետքերով

Շներից մեկը հայտնաբերվել է երեկ՝ 23:00-ի սահմաններում վագրերի ազատավանդակի մոտ, մյուսը՝ առավոտյան 5:00-ի սահմաններում մուֆլոնների և բեզոարյան այծերի ազատավանդակի ցանկապատի հարևանությամբ:

«Երկու շներն էլ հեռահար թմրեցման միջոցով քնեցրել ենք և տեղափոխել անվտանգ տարածք: Այգու աշխատակիցներն ահազանգել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ և սպասում են համապատասխան մասնագետների ժամանմանը, մինչ այդ շները պահվում են կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում»,- ասաց Գրիգորյանը:

Ազատությունից զրկված վայրի կենդանիները. կյանքը Երևանի կենդանաբանական այգում

Նրա խոսքով` հոկտեմբերի 31-ից Կենդանաբանական այգին աշխատում է արտակարգ ռեժիմով: Ոչ միայն ուժեղացվել է այգու անվտանգությունը, այլև տարբեր աշխատակիցները, կենդանիներին խնամողներն ինքնակամ ցանկություն են հայտնել հերթապահելու գիշերային ժամերին:

Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն

Նրա խոսքով՝ այս պահին կենդանիների անվտանգությունը ապահովելու  այլ տարբերակ չկա. այգին պետբյուջեով պահվող կառույց է, իսկ անվտանգությունն ուժեղացնելու ֆինանսական լրացուցիչ հատկացումներ չկան, հետևաբար հարցը հնարավոր է ժամանակավորապես լուծել միայն աշխատակիցների օգնությամբ: