Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 12-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցել

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Գոռը համառորեն չի զիջել դիրքերը ճապոնացի բռնցքամարտիկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո:

Հայազգի մարզիկը նոկաուտի է ենթարկել ամերիկացուն. մարտին հետևել է նաև Դոնալդ Թրամփը

Punch Boxing-ի տեղեկացմամբ՝ երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մենամարտել է ճապոնացի Շոկի Սակայի հետ:        

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Գոռը համառորեն չի զիջել դիրքերը ճապոնացի բռնցքամարտիկին:

«Ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է». Միհրան Հարությունյանը խոսել է իր պարտությունից

Մրցավարները միաձայն՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:
Նշենք, որ սա 25-ամյա հայ բռնցքամարտիկի 12-րդ անընդմեջ հաղթանակն է: