Երևանի կենտրոնում տապալել են ներկայացումը. «զելյոնկա» լցնողին տարել են բաժին

Ներկայացման ժամանակ մի խումբ անձինք «ամոթ, ամոթ» են վանկարկել ու խափանել ներկայացումը։ Միջամտել են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում բեմականացված ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև այսօր լարված իրավիճակ է ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել է ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Միջադեպը տեղի է ունեցել գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսի ներկայացման ընթացքում։

Ներկայացման ժամանակ մի խումբ անձինք վանկարկել են «ամոթ, ամոթ» և խափանել ներկայացումը։ Ոստիկանների միջամտությամբ կողմերի միջև բախումը կանխվել է, իսկ «զելյոնկա» լցնելու փորձ անող երիտասարդը բերման է ենթարկվել բաժին։

«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

Ի դեպ, ակցիայի մասնակիցները երեկ` նոյեմբերի 1-ին, փորձել էին խափանել նաև ներկայացման գլխավոր փորձը, ինչը դարձյալ ոստիկանների միջամտությամբ չէր հաջողվել իրականացնել։ Երեկվա միջադեպի տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում։

Նշենք, որ ըստ կազմակերպիչների` «Հուզանք ու զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Կո՞ղմ, թե՞ դեմ. «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով և Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Երկու անգամ էլ հայուհու հետ է ամուսնացել. հնդիկ սրտաբանը սիրահարված է հայերին և Հայաստանին

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը