Տարեց տղամարդն «ականապատել» է Մինսկից Սանկտ Պետերբուրգ մեկնող ինքնաթիռը

Չվերթը երեք ժամով հետաձգվել է, սակրավորները ստուգումներ են անցկացրել, իսկ իրավապահներն այդ ընթացքում զրուցել են 80-ամյա տղամարդու հետ, որն ասել է` ինքնաթիռը կարող է պայթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Տարեց տղամարդն «ականապատել» է ինքնաթիռը, որը պետք է Մինսկից Սանկտ Պետերբուրգ ուղևորվեր։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով քննչական կոմիտեին։

Վելեժևայի ամուսինը պարզաբանել է` ինչու է դերասանուհին ինքնաթիռում կռիվ արել

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ազգային օդանավակայանում։ Ինքնաթիռ նստելու պահին 80-ամյա տղամարդն ասել է, որ օդանավը կարող է պայթել։

«Դեպքի վայր են մեկնել սակրավորներն ու քննչական օպերատիվ խումբը, զննել են տարածքը։ Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել», - հայտնել են ՔԿ-ում։

Թոշակառուն, որն անհասկանալի պատճառով նման հայտարարություն է արել, ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առաջ. քրեական գործ է հարուցվել (վտանգի մասին ակնհայտ կեղծ հաղորդում)։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik-ին հայտնել են, որ ինքնաթիռը երեք ժամ սպասել է, մինչև սակրավորները ստուգել են ինքնաթիռը։

Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը

«Ըստ չվացուցակի` թռիչքը պետք է կայանար ժամը 19:10-ին, բայց ականապատման մասին կեղծ հաղորդագրության և անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների պատճառով չվերթն իրականացվել է 22:11-ին», - ասել են օդանավակայանում։

ՔԿ-ում ավելացրել են, որ տղամարդը ձերբակալված է, նրա հետ քննչական գործողություններ են իրականացվում։ Տարեց տղամարդուն մինչև հինգ տարի ազատազրկում է սպառնում։

Ավելի քան 19 ժամ օդում․ Qantas-ի ինքնաթիռը ռեկորդային չվերթ է իրականացրել