ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդրա Սոմանը հաղթել է Miss CosmoWorld-2019 գեղեցկության միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում են մրցույթի կազմակերպիչները Instagram-ում։
«Miss CosmoWorld-2019, շնորհավորում ենք Սանդրա Սոմանին, որն արժանացել է հաղթողի թագին», - նշված է մրցույթի էջում։
Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով
Մրցույթին մասնակցել են 24 երկրի ներկայացուցիչներ։
Հաղթողը կստանա դրամական մրցանակ և ուղևորություն դեպի Իտալիա։ Նա նաև գործարք կկնքի նորաձևության ոլորտում աշխատող մալայզիական ընկերության հետ։
2015 թվականից ի վեր Miss Cosmo World մրցույթն ամեն տարի անցկացվում է Կուալա Լումպուրում։ 2018 թվականին մրցույթում հաղթել էր Ֆիլիպինների ներկայացուցիչ Ջենիֆեր Օզբոն։
Մրցույթի նպատակն է ընտրել ժամանակակից, անկախ ու հետաքրքիր կանանց, որոնք առաջնորդի հատկանիշներ ունեն։ Մրցակիցները պետք է օրինակ դառնան աշխարհի միլիոնավոր կանանց համար։
Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»
Մրցույթին մասնակցել են 18-28 տարեկան չամուսնացած ու երեխա չունեցող, 164 սմ-ից բարձր հասակ ունեցող աղջիկները։ Ժյուրին մրցանակներ է շնորհել նաև «Միսս նրբագեղություն», «Միսս Հմայք», «Միսս Կատարյալ մարմին», «Միսս Գերազանց ժպիտ» և այլ անվանակարգերում հաղթած գեղեցկուհիներին։
Գոհար Հարությունյանը` գեղեցկության մրցույթների, ամուսնու, 5 երեխաների մասին. անկեղծ զրույց