ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երևան-Սևան ճանապարհին։ Կրակոցների թիրախը եղել է մեքենան, որը տեղափոխվել է ոստիկանություն։ Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը կրակոցներից չի տուժել, այլապես կհոսպիտալացվեր որևէ բուժհաստատությունում։
Գնդակները վնասել են միայն մեքենան։ Իրավապահները պարզում են, թե ինչ հանգամանքներում և ով է կրակոցներն արձակել։
Պետք է պարզել նաև ամենակարևորը՝ կրակողը ինչ-որ մեկին սպանելու նպատակ ունեցել է, թե ոչ։
Shamshyan.com–ի տեղեկություններով` մեքենայի վարորդը Փայլակ Հայրապետյանն է, որը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, նրա հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը, Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:
Լոռու մարզում դպրոցականը կրակոց է արձակել և հայտնվել հիվանդանոցում
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: