ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի զինվորականների շանը՝ Կոնանին, որը մասնակցել է «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացմանը, Սպիտակ տուն են հրավիրելու։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Միսիսիպիում ելույթի ժամանակ։
«Հիմար մի՛ եղեք, ավելի ուշ կզանգեմ». Թրամփը Էրդողանին սպանիչ նամակ է գրել
Միաժամանակ նա իրեն համեմատել է շան հետ` ասելով, որ ԶԼՄ-ները շանը շատ ավելի լավ են վերաբերվում, քան իրեն։
«Կոնանն ավելի շատ դրական հրապարակումներ ունի, քան ես, և ես ուրախ եմ այդ կապակցությամբ։ Կոնանը շատ լավ է աշխատել։ Կոնանը մի քանի շաբաթից Սպիտակ տուն կգա», - ասել է նա։
Ալ Բաղդադիի ոչնչացման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ին։ Գործողությանը մասնակցել էր Կոնան բելգիական հովվաշունը։ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ շունն այնքան ժամանակ է ահաբեկչին հետապնդել, մինչև նա պայթեցրել է մահապարտի գոտին։ Կոնանը վիրավորվել է, բայց արդեն վերականգնվել է ու ծառայության վերադարձել։