Արցախի սահմանին կրակոցների թիվն ավելացել է, հայկական կողմը թելադրողի դիրքում է. ՊՆ

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և կրակոցներ է արձակում Արցախի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Շփման գծում Ադրբեջանի կողմից նկատվում է հրադադարի ռեժիմի խախտումների աճ. Արցախի ՊՆ

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը 1500 կրակոց էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։