«Վերին Լարս» տանող ճանապարհի մի հատվածը կրկին փակ է. հայտարարություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել «Վերին Լարս» հսկիչ անցակետով անցնող վարորդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով ժամը 18։00-ի տվյալները։

«Պատճառը ձյունն է»,– նշված է հայտարարության մեջ։

Հայաստանը «Վերին Լարսի» երկու այլընտրանք ունի. Իրանը կօգնի՞ դուրս գալ շրջափակումից

Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»

Նշենք, որ այս գիշեր ձյան պատճառով նշված ճանապարհահատվածը փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց կեսօրին դեսպանությունը հայտնել էր, որ ձնմաքրման աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է։

Հայաստանն ու «Վերին Լարսը». ե՞րբ կլուծվի ամենածանրաբեռնված անցակետի «ոդիսականը»