Սկանդալից հետո Էրիկ Վարդանյանը որակազրկվել է

«Փյունիկի» ֆուտբոլիստի արարքի պատճառով կտուգանվի նաև ֆուտբոլային ակումբը։ Վարդանյանը պատժվել է մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը 6 ամսով որակազրկվել է: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` տեղեկացնելով, որ նման որոշում է կայացվել երեկ՝ հոկտեմբերի 31-ին, կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ:

Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան

Որոշման մեջ նշված է, որ նա պատժվել է մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար։

Վարդանյանը որակազրկվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 600.000 դրամով։

«Պատանի հայ ֆուտբոլիստները կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում». Ղասաբօղլյան

Հիշեցնենք` հոկտեմբերի 27–ին «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման 67-րդ րոպեին կանոնների խախտման համար «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը հեռացվել էր խաղադաշտից, բայց մինչև հանդերձարան հասցնելը հասցրել էր անընդունելի ժեստերի միջոցով «շփվել» «Արարատի» երկրպագուների հետ: Նույն օրը երեկոյան ֆուտբոլիստի ու «Արարատի» երկրպագուների միջև առճակատումը շարունակվել էր սոցցանցերում ոչ պարկեշտ արտահայտությունների միջոցով: Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղի ընթացքում վիրավորել են Էրիկ Վարդանյանին` անվանելով նրան «էշի տղա», իսկ հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին` «դավաճան Հուդա», ինչն էլ հունից հանել էր նրան։