Ռուսաստանում քրեական գործ են հարուցել «Ադրբեջանի գլխավոր մաֆիոզի» դեմ

Ադրբեջանում «օրենքով գողերի» խումբը սկսել է երկրի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին դուրս մղել Ռուսաստանում գտնվող նրա օբյեկտներից։ Սալիֆովի հասցեին սպառնալիքներ են հնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Ադրբեջանի «գլխավոր մաֆիոզի»`քրեական աշխարհի առանցքային կերպարներից մեկի` Լոտու Գուլի կեղծանունով Նադիր Սալիֆովի դեմ` հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք զբաղեցնելու մասին հոդվածով։ Այս մասին հաղորդում է MZK1.ru–ն։

Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

Քննության տվյալներով` Սալիֆովն օգտագործել է իր ազդեցությունը և ղեկավարել Մոսկվայում, Ռուսաստանի շրջաններում և արտասահմանում գործող քրեական տարրերին։

Որոշ տվյալներով` Սալիֆովը կարող էր թաքնվել Քաթարի տարածքում, ուր նա փախել է Թուրքիայից` երկու քրեական հեղինակությունների հետ տարաձայնությունների պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ադրբեջանցի «օրենքով գողերի» խումբը սկսել է դուրս մղել Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին Ռուսաստանում գտնվող նրա օբյեկտներից։ Նրա հասցեին սպառնալիքներ են հնչել։

«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ

Վկաների տվյալներով` Լոտու Գուլին անառարկելի հեղինակություն է վայելում հանցավոր միջավայրում և ղեկավարում է ավազակախմբերը, որոնք «հարկ» են հավաքում գործարարներից և հաշվեհարդար տեսնում մրցակիցների հետ։

«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել

Այժմ Սալիֆովը կարող է Քաթարում լինել։ Եթե նրան կարողանան ձերբակալել և արտահանձնել Ռուսաստան, ապա այնտեղ նա կդատապարտվի մինչև 15 տարի ազատազրկման։