Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ դեր է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու հարցում։ Ինչպես հայտնում է ermenihaber.am–ը, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Սարգսյան. «Թրամփը միակ նախագահն է, որի աշխատակազմը չխոչընդոտեց Ցեղասպանության բանաձևը»

Կայքը նաև տեղեկացնում է, որ թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման:

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ, ինչն էլ, ի վերջո, ցանկալի արդյունք է տվել:

Նշվում է, որ Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»:

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան. մաս 2–րդ

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 29-ին։ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: ​Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։