ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։
Anadolu գործակալության տեղեկատվության համաձայն, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը։
Ինչ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ–ում Ցեղասպանության բանաձևի ընդունումը` ըստ Արեշևի
Հիշեցնենք`հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:
«5 րոպե Դուլյանի հետ». Ցեղասպանության բանաձև. ուրախանա՞նք, թե՞ տրտնջանք
Վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։