Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան

Համացանցում արդեն սկսել են հայտնվել այն հավանական թեկնածուների անունները, որոնք կարող են գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Sputnik

Երկու շաբաթից, իսկ ավելի ստույգ` նոյեմբերի 15-ին և 18-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական վերջին երկու խաղերն է անցկացնելու Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ: Առայժմ մեր ընտրանին գլխավոր մարզիչ չունի, և հետևաբար հետաքրքիր է, թե ո՞վ է ղեկավարելու մեր թիմի գործողությունները:

Bsports-ը տաղանդներ է փնտրում Հայաստանում. «թիրախում» պատանի ֆուտբոլիստներն են

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18–ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարվել է պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը։

Մրցաշարային տեսանկյունից միգուցե նշված երկու հանդիպումները մեր հավաքականի համար այդքան էլ կարևոր չեն, որքան նախորդ երկուսը (Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ), բայց մյուս կողմից էլ հավաքականի յուրաքանչյուր խաղ իրադարձություն է ֆուտբոլասերների համար: Այսինքն` անկախ ամեն ինչից մենք սպասելու ենք առաջիկա խաղերին և մեր աջակցությամբ փորձելու ենք օգտակար լինել հաղթանակ տոնելու հարցում: Բայց ո՞վ կլինեի մեր հավաքականի առաջնորդը:

Համացանցում արդեն սկսել են հավանական թեկնածուների անուններ հայտնվել: Նշվում են հավաքականի ֆիզիկական պատրաստականության մարզիչ Խավիեր Մինյանոյի և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի անունները: Բայց պաշտոնական որևէ տեղեկություն դեռ չկա:

«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

Նախկինում մարզիչների ընտրության հարցում մենք արդեն շատ քննարկումներ ենք ունեցել: Ընտրություն կատարելուց առաջ խնդիրը հաճախ եղել է հետևյալը՝ հա՞յ, թե՞ արտասահմանցի մասնագետ հրավիրել հավաքական: Առայժմ մեր հավաքականի պատմության ընթացքում լավագույն արդյունք է գրանցվել Վարդան Մինասյանի, այսինքն` հայ մարզչի աշխատելու ժամանակ: Տարբեր երկրներից, խաղային տարբեր ոճ դավանող մարզիչներ աշխատել են մեր հավաքականում, բայց հիշում են միայն շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդին, և վերջ:

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշում նահանջել է 3 հորիզոնականով

Սրան զուգահեռ, հաճախ մենք մոռանում ենք, որ մարզչի աշխատանքը խաղադաշտում տեսնում ենք ֆուտբոլիստների կատարմամբ: Կատարողներ են հարկավոր` միտքը շարժման կամ գործողության շնորհիվ նպատակին հասցնելու համար: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին շատ է խոսվել, բայց իրական արդյունք ունենալու համար խոսքից գործին անցնելու ժամանակն է։

Մեր հավաքականի ֆուտբոլիստներից շատերն արդեն անցել են 30 տարեկանի շեմը, ո՞վ է գալու նրանց փոխարինելու: Այստեղ տեղին է հիշել Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Բեռնարդ Շալանդին, որի ղեկավարման օրոք մեր թիմն առանձնապես հաջողության չհասավ։ Իսկ հիմա նրա ներկայիս թիմի (խոսքը Կոսովոյի հավաքականի մասին է)  արդյունքներին նայեք. այդ հավաքականի ֆուտբոլիստները խաղում են տարբեր հայտնի թիմերում` «Լացիո», «Տորինո», «Վերդեր», «Հադերսֆիլդ» և այլն:

Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը ճի՞շտ որոշում էր հավաքականի համար

Մեր սուբյեկտիվ կարծիքով` Հայաստանի հավաքականը պետք է հայ մարզիչ գլխավորի: Մարդ, որը շատ լավ կճանաչի իր ֆուտբոլիստներին, կհասկանա նրանց բնավորության տարբերությունը, նրանց հոգեբանությունը, կգնահատի նրանց իրական հնարավորությունները, ոչ թե կծանոթանա նրանց հետ, կհետևի նրանց խաղերին ու թիմի առջև առաջադրանք կդնի: Մարզիչը ֆուտբոլիստների ու իր թիմի հետ պետք է միշտ հոգով ու էմոցիաներով կապված լինի:

Հարված գլխով. ֆուտբոլիստը հաղթական գոլը խփել է խաղադաշտի սեփական կեսից. տեսանյութ

Հասկանալի է, որ հավաքականը գլխավորելու համար հայ մարզիչների մեջ ընտրությունը, մեղմ ասած, սահմանափակ է: Բայց ոչ անհնարին: Եվրո 2020-ի ընտրական խմբում առաջիկա երկու հանդիպումները նոր մարզչի համար շատ կարևոր կլինեն, եթե նա շարունակի աշխատանքը հավաքականում և գլխավորի հավաքականն արդեն աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլում: