ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի Խանջյան գյուղում այսօր հրդեհ է բռնկվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի վայր են մեկնել մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ Գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Մեկ ժամից ավելի կրակի դեմ պայքարելուց հետո հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել այն։ Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ տան 6-ամյա տղան տանիքում լուցկիով ինչ-որ խաղ է խաղացել։
Նրա խաղից տանիքում տեղադրված խոտի դեզերը բռնկվել են, ինչն էլ առաջացրել է մեծ հրդեհ։ Մեր տեղեկություններով՝ հրդեհի հետևանքը միայն նյութական է․տուժածներ չկան։