ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Լոռու մարզում թալանել են «Հայ Հեղափոխական Դաշնակցության» գրասենյակը։
Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com–ը, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահն Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են և մտել ներս։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին Գրիգորյանը հայտնել է, որ գրասենյակից գողացել են կուսակցությանը պատկանող համակարգիչը, տպիչ սարքը և 3000 դրամ։
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։