Լոռու մարզում մութ ամպեր են կուտակվել. ՊՎԾ-ն ուսումնասիրություններ կանի. «Փաստ»

Առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ կանի որոշ համայնքներում։ Այս մասին հայտնում է «Փաստ» օրաթերթը։

Ինչ խախտումներ է հայտնաբերել ՊՎԾ–ն պոլիտեխնիկում. ուսումնասիրությունն ավարտվել է

Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ

«Տևական ժամանակ է` հրապարակումներ են լինում այն մասին, որ իշխանություններն անհանգստացած են համայնքների ղեկավարների քաղաքական «դիմագծից», քանի որ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և հավատարմության երդում չի տվել։ Թեման առավել սուր է դրված Լոռիում, որտեղ «հնաբնակ» համայնքապետերի նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել և փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել և նրանց վրա մի որևէ գործ «կարել»»,–գրում է թերթը։

ՊՎԾ–ն քրեակատարողական ծառայությունում խախտումներ է հայտնաբերել. հարուցվել է քրեական գործ

Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։ Մասնավորապես, ներկայում «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի և Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետերի նկատմամբ։

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում։