«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Ռումինիայի Կոնստանտա քաղաքում ավարտվել է հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանն առաջին տեղն է գրավել։ Այս մասին Ստեփանյանը տեղեկացրել Facebook–ի իր էջում։

Հայ նկարիչը կոմիքս է նկարել խուլ երեխաների սուպեր ընդունակությունների մասին. լուսանկար

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը»,–երկրպագուներին է դիմել Ստեփանյանը` լուսանկարին կից կատարած գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մայոր Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է:
Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թ.–ին, ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։