ԱՄՆ պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ

ԱՄՆ պետդեպարտամենտում կարծում են, որ Սահմանափակող միջոցները թույլ կտան պահպանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը և սահմանափակել նոր զենք գնելու` երկրի հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ինչպես հաղորդում է պետդեպարտամենտի կայքը, պետքարտուղար Մայք Պոմպեոն կշարունակի սահմանափակումներ կիրառել` կապված «իրանական ռեժիմի միջուկային ծրագրի հետ»։

«Այդ որոշումը կօգնի պահպանել վերահսկողությունը Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ, նվազեցնել տարածման ռիսկերը, սահմանափակել որոշակի ժամանակում միջուկային զենք ստեղծելու` Իրանի ընդունակությունը և թույլ չտալ, որպեսզի ռեժիմը վերապրոֆիլավորի օբյեկտները` տարածելու նպատակով»,–ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Որոշման համաձայն` պատժամիջոցների տակ է ընկնում Իրանի շինարարական հատվածը, որը, պետդեպարտամենտի համոզմամբ, ուղղակորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

Բացի դրանից, նոր սահմանափակումները տարածվում են չորս ռազմավարական նյութերի վրա, որոնք օգտագործվում են իրանական  միջուկային ծրագրում, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրի։

Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում. նրանց շարքում է ՊՆ ղեկավարը

Նշենք, որ ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են 2018թ.–ի մայիսին, երբ Վաշինգտոնը դուրս է եկել «միջուկային գործարքից»։ ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել և շարունակում են ուժեղացնել ճնշումը։ ԱՄՆ–ը նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։ Դրան ի պատասխան` Իրանը ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ–ը` «ահաբեկչությունը հովանավորող պետություն»։