ՌԱԴԻՈ

Եփրեմյան. «Ազգային փոխադրող կոչվելու համար ավիաընկերությունը պետք է բավարարի չորս պահանջի»

«Հայկական ավիաուղիների» արհմիության վերջին նախագահ, արհեստավարժ օդաչու Արտաշես Եփրեմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ազգային փոխադրող ավիաընկերություն ունենալու խնդրին և նշել այն պահանջները, որոնք պարտադիր են այդ գործընթացի համար:
Sputnik

 

Եփրեմյան. «Ազգային փոխադրող կոչվելու համար ավիաընկերությունը պետք է բավարարի չորս պահանջի»

Եթե «ազգային» տերմինի փոխարեն լինի «հայկական» տարբերակը, դրանից գործն էապես չի տուժի: Նա փորձել է սահմանումը փոխանցել ԱԺ-ին, որպեսզի ամրագրվի օրենքով և շահարկման առիթ չդառնա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայկական ավիաուղիների» արհմիության վերջին նախագահ, արհեստավարժ օդաչու Արտաշես Եփրեմյանը։

Ազգային ավիափոխադրողի հարցը. Մոսկվան ի՞նչ կարող է առաջարկել Երևանին

«Նախ ազգային փոխադրող կոչվելու համար ավիաընկերությունը պետք է գրանցված լինի ՀՀ-ում, երկրորդ՝ նրա բաժնետիրական փաթեթի 50+1 տոկոսի տերը պետք է նույնպես լինի ՀՀ-ում, երրորդ պահանջն այն է, որ տվյալ ավիաընկերության աշխատակիցների 85-90 տոկոսը պետք է լինեն Հայաստանի քաղաքացիներ, և չորրորդ պահանջն այն է, որ պետությունը պետք է ունենա ազգային փոխադրողի կարգավիճակին համապատասխանող ավիաընկերության որոշակի բաժնեմաս, առնվազն՝ 25+1 չափաբաժնով, որպեսզի ունենա ձայնի իրավունք»,-նշեց Եփրեմյանը:

Տարեվերջին ռուսական ավիաընկերությունները կարող են 10 տոկոսով թանկացնել տոմսերը

Ըստ այդմ` պետք է ընդունվի համապատասխան օրենք, որպեսզի ամեն ոք չգա ու իրեն չհայտարարի ազգային փոխադրող, ինչպես ժամանակին արեց Միխայիլ Բաղդասարովը: Եփրեմյանի համոզմամբ՝ «Արմավիան» ազգային փոխադրող չի եղել, հետևաբար պետք չէ թյուր ինֆորմացիա տարածել: Միակ ազգային փոխադրողը «Հայկական ավիաուղիներն» էր, որը պետական բաժնետիրական ընկերություն էր, մնացածները պարզապես փոխադրող են: 

Հայրենիքի «քաղցր օդի» դառը հեգնանքը. ինչու է թանկացել Երևան–Մոսկվա ավիատոմսերի գինը

Արտաշես Եփրեմյանի համոզմամբ՝ պետությունը պետք է ազգային փոխադրողին հատկացնի որոշակի արտոնություններ, վերահսկի նրա գործունեությունը, զերծ պահի միտումնավոր սնանկացումից, իսկ ստացված շահույթից համապատասխան մասը պետք է գնա պետական բյուջե: