ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, ժողովրդին հայտնի Արարատի Զոդի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Գյումրիում «Mercedes»-ը բախվել է ծառին. 23-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. տեսանյութ
Ըստ աղբյուրի` Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն ու Ոստիկանության աշխատակիցները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: