ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Թրամփը միակ նախագահն է, որի աշխատակազմը չխոչընդոտեց Ցեղասպանության բանաձևը»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի կոնգրեսի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու փաստին և նշել, որ փաստաթղթի տեսքով ընդունված հայտարարությունը գրեթե նույն բովանդակությամբ կա նաև Սենատում՝ կառուցված նույն սկզբունքով:
Sputnik
Սարգսյան. «Թրամփը միակ նախագահն է, որի աշխատակազմը չխոչընդոտեց Ցեղասպանության բանաձևը»

Որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը մտնի Սենատի լիագումար նիստ, քննարկվի ու դրվի քվեարկության, դեռ բավական երկար ճանապարհ կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Կեցցե՛ն հայերը». հայտնիներին «ուրախացրել է» ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևը

«Չնայած ԱՄՆ 17 սենատոր հայտնել է իր աջակցությունը Ցեղասպանության բանաձևի նախագծին, սակայն ծանր աշխատանք է սպասվում։ Ներկայացուցիչների պալատի 405 կողմ ձայների ամբողջությունն իսկապես լուրջ ձեռքբերում է, որովհետև ընդունվեց ոչ թե մեկ կամ երկու ձայնի առավելությամբ, այլ բացարձակ մեծամասնությամբ: Դեմ քվեարկած 11 կոնգրեսականները ադրբեջանական ու թուրքական բարեկամության խմբերի ներկայացուցիչներն են և չէին կարող դեմ գնալ այդ խմբերին»,-նշեց նա: 

Քաղաքագետի համոզմամբ՝ Ցեղասպանության լիարժեք ճանաչումը կլինի այն ժամանակ, երբ որևէ պաշտոնյա` նախագահից մինչև դեսպան չխորշի «ցեղասպանություն» բառն արտաբերել: Ըստ այդմ՝ «ցեղասպանություն» բառի վրայից տալուն պետք է հանվի:

Պոմպեոն և Չավուշօղլուն խոսել են Հայոց ցեղասպանության բանաձևից ու Սիրիայից

«ՀՀ անկախությունից ի վեր, ԱՄՆ-ի նախագահական բոլոր ադմինիստրացիաները, խոչընդոտել են բանաձևին, որպեսզի չուղարկեն քվեարկության, թեև գրեթե բոլոր նախագահներն ընտրվելուց առաջ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացի Թրամփից, և նա միակ նախագահն է, ում ադմինիստրացիան չխոչընդոտեց Ցեղասպանության բանաձևն ընդունել»,-ասաց Սարգսյանը:

«Ցեղասպանության ճանաչման բանաձևը կոնսենսուս էր Թուրքիայի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան

Քաղաքագետի համոզմամբ՝ մյուս կողմից, թուրք-ամերիկյան հարաբերություններն այդքան էլ լավ մակարդակի վրա չեն, բացի այդ բավական ակտիվ ու արդյունավետ լոբբիստական աշխատանք է կատարել ԱՄՆ-ի հայկական համայնքը:

Սենատում բանաձևն ընդունելու համար անհրաժեշտ է 50+1 քվե, որպեսզի բանաձևն ընդունվի: