ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5–ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդում է Պետդումայի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Վոլոդինը կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին։
Այցի շրջանակում Պետդումայի խոսնակը կանցկացնի երկկողմ հանդիպումներ։
Նշենք, որ Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ նախագահն է։ Նոյեմբերի 5–ին նրա նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ 12–րդ լիագումար նիստը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ԽՎ 11–րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2018թ–ի հոկտեմբերի 30–ին Մոսկվայում։