ՌԱԴԻՈ

Սանդիկով. «Վերին Լարսը ՌԴ մուտք գործող ամենածանրաբեռնված հսկիչ-անցագրային կետն է»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում ռուս համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը անդրադարձել է ԱԺ մի խումբ պատգամավորների Հյուսիսային Օսեթիա կատարած այցին, որի նպատակն էր տեղում ծանոթանալ «Վերին Լարսի» անցակետում տիրող իրավիճակին:
Sputnik
Սանդիկով. «Վերին Լարսը ՌԴ մուտք գործող ամենածանրաբեռնված հսկիչ-անցագրային կետն է»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալեքսեյ Սանդիկովը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, պրոֆիլային հանձնաժողովի փոխնախագահ Կազբեկ Տայսաևի և Հյուսիսային Օսեթիայի խորհրդարանի ղեկավարի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հարավային Օսեթիայի խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներն ու տեղի մաքսային և սահմանապահ կառույցների ներկայացուցիչները, ովքեր մանրամասնորեն ներկայացրել են «Վերին Լարսում» տիրող իրավիճակը:

Բեռան պատճառով «Սպայկայի» մեքենաները մնացել են Վերին Լարսի անցակետում

«Հենց մաքսային կառույցի ղեկավարի խոսքերով՝ այս պահին «Վերին Լարսը» ՌԴ մուտք գործող ամենածանրաբեռնված հսկիչ-անցագրային կետն է: Մինչև 2010 թվականի վերակառուցումը այդ նեղ կածանով երկու մեքենաներ շատ դժվարությամբ էին կողք-կողքի անցնում, բայց այս պահին մաքսակետն ունի միաժամանակյա գործող 18 անցուղի, որոնք աշխատում են ըստ ծանրաբեռնվածության,- նշում է Ալեքսեյ Սանդիկովը:

Ընդհանուր մաքսակետը` երկու ուղղությամբ միասին վերցրած, նախատեսված է 170 բեռնատար և 200 մարդատար մեքենաներ բաց թողնելու համար: Այսօր միջինն անցնում է օրեկան 800 բեռնատար, իսկ ամառվա թեժ սեզոնին` մինչև 5000 մարդատար մեքենա: Օրական անցակետով անցնում է միջինը 20 000 ուղևոր:

Սպասարկման նորմատիվը մեկ բեռնատարի համար առավելագույնը 15 րոպե է, իսկ տարանցման դեկլարացիա լրացնելու պարագայում՝ 5 րոպե։

Հայկական մեքենաները Վերին Լարսը կհատեն պարզեցված ընթացակարգով. նախարար

Խորհրդարանում ռուս համայնքի ներկայացուցչի փոխանցմամբ՝ իրենք հանդիպել են նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանի և հյուպատոսի հետ, ով նույնպես անձամբ հետևում է գործընթացներին և փաստում, որ հաճախ 20 րոպեանոց նորմատիվը տևում է 10 րոպե: Այսինքն՝ սպասարկումն իրականացվում է նորմատիվից շատ ավելի արագ: Օրինակ՝ անձնագրով մեկ ուղևորի սպասարկման համար սահմանված է 5 րոպե, սակայն հաճախ այն տևում է 2-3 րոպե: Տոնական և հանգստյան օրերին այնտեղ գործուղվում են լրացուցիչ մաքսավորներ ու սահմանապահներ:

2018 թվականին, ընդհանուր առմամբ, սպասարկվել է 212 000 բեռնատար մեքենա, վերջին 5 տարիներին 6 անգամ աճել է «Վերին Լարսի» անցակետի ծանրաբեռնվածությունը: