ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Արարատ Գրիգորյանը։
Գրիգորյանն այդ պաշտոնում կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Տրդատ Սարգսյանին, ով հրաժարվել էր պաշտոնից իր օգնական Հարություն Գրիգորյանի հետ կապված միջադեպից հետո, որին ըստ մամուլի հրապարակումների, մասնակից է եղել նաև ինքը։
Հետաքրքրական է, որ նորանշանակ մարզպետը հենց այս գործով մարզպետի օգնականի փաստաբանն է։
Արարատ Գրիգորյանն այսօր ներկա էր կառավարության նիստին։ Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանն ու վարչապետին` վստահության համար։
Վարչապետն էլ հետաքրքրվեց` որտեղ է բնակվում։
«Ծնվել եմ Եղեգնաձորում, հաշվառված եմ Եղեգնաձորում, սակայն աշխատանքի բերումով ապրում են Երևանում։ Բայց կապը մարզի հետ պահել եմ»,– ասաց Գրիգորյանը։
Առողջապահության նախարարը հրապարակել է ծեծկռտուքի պատճառ դարձած դիմումը
Հիշեցնենք, որ Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Վերջինս դեռ կոմայի մեջ է։
Հակասական իրադրություն` փոխգնդապետի ծեծի գործով. իրարամերժ վկայություններ կան
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մարզպետի եղբայրն ու օգնականը կալանավորվել են։ Ի դեպ, դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։