Վայոց Ձորի նորանշանակ մարզպետն այլևս չի պաշտպանի նախկին մարզպետի օգնականի շահերը

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Մարզպետի պաշտոնը փաստաբանի գործունեությանը չի խանգարում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Վայոց Ձորի մարզի նորանշանակ մարզպետ, մասնագիտությամբ իրավաբան Արարատ Գրիգորյանը, որը նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբանն է։

Վայոց Ձորը նոր մարզպետ ունի. նա նախկին մարզպետի օգնականի փաստաբանն է

«Լավ կլինի, որ Քննչական կոմիտեն ձեզ տեղեկություններ հայտնի»,– ասաց Գրիգորյանը` չցանկանալով խոսել նախկին մարզպետի օգնականի կողմից փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի մասին հարցերին։

Գրիգորյանը հայտնեց միայն, որ այսուհետ չի պաշտպանելու մարզպետի օգնականի շահերը։ Կասեցնելու է նաև իր փաստաբանական գործունեությունը։

Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից

Նորանշանակ մարզպետը հայտնեց, որ իր նշանակման շուրջ կառավարության հետ որևէ պայմանավորվածություն ու պայման չունի։

«Ես ստացել եմ առաջարկ, քննարկվել է, որոշվել է»,– ասաց նա` հավելելով, որ առաջարկը ստացել է Սուրեն Պապիկյանից։ Նախարարին ու վարչապետին մինչ այդ անձամբ չի ճանաչել։ 

Հիշեցնենք` Արարատ Գրիգորյանն այսօր` հոկտեմբերի 31–ին, ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։

Աշխատավարձերը նորից են բարձրացրել. որքան է լինելու ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Գրիգորյանն այդ պաշտոնում կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Տրդատ Սարգսյանին, ով հրաժարվել էր պաշտոնից իր օգնական Հարություն Գրիգորյանի հետ կապված միջադեպից հետո, որին, ըստ մամուլի հրապարակումների` մասնակից է եղել նաև ինքը։

Նորանշանակ մարզպետը հենց այս գործով մարզպետի օգնականի փաստաբանն է։

Վայոց Ձորում փոխգնդապետի ծեծկռտուքի գործով ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը

Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Վերջինս դեռ կոմայի մեջ է։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մարզպետի եղբայրն ու օգնականը կալանավորվել են։ Ի դեպ, դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։