ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Ուսուցիչների աշխատավարձը կրկին կբարձրանա։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ` 108 000 դրամ։ Որևէ ուսուցիչ դրանից ցածր չի վարձատրվի»,–գրել է նախարարը։
Նրա խոսքով` ամեն ինչ անելու են, որ այս գործընթացը շարունակական լինի։
Հիշեցնենք, որ գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում որոշվել էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը սեպտեմբերից բարձրացնել 10%-ով:
Կրթության բյուջեն կավելանա, գիտությանը և մշակույթինը` ոչ
Այսօր` հոկտեմբերի 31–ին կառավարության նիստի ժամանակ 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կրթության ոլորտին հատկացվելու է 145 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, ինչը 20 մլրդ-ով ավելի է, քան 2019թ.-ին հատկացված գումարը։