Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին

Սփյուռքի և ԱՄՆ–ի հայկական կազմակերպությունները տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 Հոկտեմբեր — Sputnik. ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը  շատ կարևոր իրադարձություն է ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

Պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին

Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարծիք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Ցեղասպանության ճանաչման գործընթացին։

«Ես ուզում եմ իմ գանահատանքի խոսքերն ասել սփյուռքի և ԱՄՆ–ի հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կոնգրեսի բոլոր այն անդամներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին։

Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ

ՀՀ վարչապետի խոսքով` ԱՄՆ կոնգրեսում բանաձևի ճանաչման հարցը գործնականում հասունացել էր, քանի որ ԱՄՆ նահանգներն ադեն յուրաքանչյուրն իր ղեկավար մարմնի մակարդակով ընդունել էր Ցեղասպանության փաստը։

Հիշեցնենք`հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն

Վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։