Կենտրոնի թաղապետին համոզում են մնալ. «Հրապարակ»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդում է։ Նա դեռ չի ստորագրել Մնացականյանի հրաժարականի դիմումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հրաժարականի դիմումը Երևանի քաղաքապետը դեռ չի ստորագրել։

Արսեն Բաբայանին թույլ են տվել հանդիպել կնոջը, երեխաներին ու մերձավոր ազգականներին

Այս մասին «Հրապարակին» հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակը` ասելով, որ Մարությանն արձակուրդում է։

Թերթի տեղեկություններով, սակայն, դիմումը չստորագրելը արձակուրդի հետ կապ չունի։ «Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից»,-գրում է թերթը։

Հիշեցնենք, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին Facebook-ում գրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին։

Ի՞նչ կապ ունի Կենտրոնի թաղապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ

Նա հայտնել էր, որ պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի եւ բացառապես անձնական որոշում է։