Կառավարությունն ընդունեց Սարհատ Պետրոսյանի հրաժարականը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնանկության որոշումը կառավարությունն ընդունեց միաձայն` առանց քննարկման ու զեկուցման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Սարհատ Պետրոսյանն ազատվեց կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց քննարկման ու առանց զեկուցման։

Կենտրոնի թաղապետին համոզում են մնալ. «Հրապարակ»

Թե այսուհետ ով կգլխավորի կադաստրի կոմիտեն, առայժմ հայտնի չէ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին Սարհատ Պետրոսյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հայտարարության մեջ նա ներկայացրել էր ամբողջ եղելությունը և նշել, որ այն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված, և ոչ ոք թող չփորձի այնտեղ ինչ-ինչ քաղաքական նկատառումներ կամ ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված պատճառներ փնտրել:

Արսեն Բաբայանին թույլ են տվել հանդիպել կնոջը, երեխաներին ու հարազատներին