Ինչպես են վերացրել «Իսլամական պետության» առաջնորդին. տեսանյութ

Աբու Բաքր Ալ-Բաղդադիի անձը բացարձակ ճշգրտությամբ պարզվել է ԴՆԹ վերլուծության օգնությամբ։ ԴՆԹ–ի նմուշները ստացել են ԻՊ (արգելված է մի շարք երկրներում) առաջնորդի կողմնակիցների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը տեսանյութ է հրապարակել սիրիական Իդլիբում գտնվող տան գրոհից։ Այդ տանն էր թաքնվում Իսլամական պետություն (արգելված է մի շարք երկրներում) ահաբեկչական կազմակերպության առաջնորդը։ Կադրերում երևում է` ինչպես են տան երկու կողմերից ամերիկյան զինվորականներ մոտենում։ Տեսանյութը նկարահանված է դրոնից ու տևում է 10 վայրկյան։

«Սա այն վայրն է, որտեղ թաքնվում էր Աբու Բաքր Ալ-Բաղդադին։ Ինչպես նախկինում նշել էի, այդ առանձին–առանձին շենքերը գտնվում են Սիրիայի հյուսիս–արևմուտքում` Իդլիբ նահանգում։ Գրոհ ձեռնարկած ԱՄՆ ինքնաթիռների վրա կրակ է բացվել համալիրի կողմից», – գրել է ԱՄՆ–ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ Քենեթ Մաքքենզին։

«5 րոպե Դուլյանի հետ». Դոնալդ Թրամփ. «Աշխարհն ավելի ապահով է դարձել»

Նա նշել է, որ անձը հաստատելուց հետո ԻՊ ոչնչացված առաջնորդի մարմինը հուղարկավորվել է ծովում։

«Նա հուղարկավորվել է ծովում` ռազմական հակամարտության կանոնների համաձայն», – ավելացրել է Մաքքենզին։

Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում մահացել են նրա 2 կանայք

Նրա խոսքով` Ալ-Բաղդադիի անձը բացարձակ ճշգրտությամբ պարզվել է ԴՆԹ վերլուծությամբ օգնությամբ։ ԴՆԹ–ի նմուշները ստացել են ԻՊ (արգելված է մի շարք երկրներում) առաջնորդի աջակիցների միջոցով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան զինվորականները չեզոքացրել են Բաղդադիին։

Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը բացահայտել էր գործողության մանրամասները՝ հաղորդելով, որ երբ ամերիկյան զորքերը մոտեցել են Բաղդադիի տանը, սիրիական Իդլիբի Բարիշա գյուղում սկսվել է փոխհրաձգություն, որը կարճ է տևել։ Մարտի ընթացքում Բաղդադին և նրա երկու կանայք իբր պայթեցրել են իրենց` մահապարտների գոտիների օգնությամբ։