Երևանում «սարսափելի» ուրախ տոնը` Հելոուինը, նշում են հիմնականում դեռահասները։ Այսօր Հյուսիսային պողոտայում կարելի էր տեսնել երիտասարդների` նկարազարդված դեմքերով կամ սարսափազդու դիմակներով։
Հելոուինը Երևանում, բնականաբար, հայկական կոլորիտ ուներ։ Տոնի խորհրդանիշը` դդումը, ավանդական հայկական «ղափամայի» գլխավոր բաղադրիչն է։ Հյուսիսային պողոտայում կարելի էր «ղափամա» համտեսել , տեղում հում դդում գնել ու դնել գլխին։
Իսկ սև–սպիտակ «հրեշներն» էքստրեմալ պարեր էին ցուցադրում։
Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»