ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Սահմանադրությունը փոխելու նախադրյալներ այս պահին չկան»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի մտահոգությանը, ինչը պայմանավորված է Հայաստանում ՍԴ-ի շուրջ առաջացած «բացահայտ կոնֆլիկտով», ինչպես նաև խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին:
Sputnik
Հարությունյան. «Սահմանադրությունը փոխելու նախադրյալներ այս պահին չկան»

Դավիթ Հարությունյանը շատ բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, թեև հասկանում է, որ շատերի համար, որոնք սովոր չեն կարդալ դիվանագիտորեն ձևակերպված տեքստերը, կարող են դժվարությունների բախվել: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

«Եթե որևէ մեկը մի քիչ ջանք գործադրի և ընթերցի, թե ինչ է գրված տողատակում, ապա միանշանակ կտեսնի այն մտահոգությունը, որը ծագել է Հրայր Թովմասյանի դեմ ընթացող գործողությունների հետևանքով: Բուքիքիոն հիշատակում է, որ բոլոր պետական հաստատությունները պետք է հարգեն մյուս հաստատությունների իրավասությունները: Բնականաբար, խոսքը չի վերաբերում ԱԺ-ին կամ կառավարությանը: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում խոսքը գործադիր և օրենսդիր իշխանության քայլերի մասին է, որոնք ձեռնարկվում են ընդդեմ ՍԴ-ի: Իմ խորին համոզմամբ՝ ՍԴ նախագահի ընտրության հարցում որևէ խնդիր չկա»,- նշում է Հարությունյանը։

Նրա խոսքով` պետք է հետևություններ արվեն Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից։

ՀՀ արդարադատության նախկին նախարարի պնդմամբ՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն այս պահին չկա: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստաթուղթ կարելի է հավերժ բարելավել, սակայն պետք է դրա անհրաժեշտությունն իսկապես ծագի: Սահմանադրությունը պետք է լինի բավականին կայուն փաստաթուղթ, որպեսզի հասարակական հարաբերությունները զարգանան, և պետական ինստիտուտները դառնան ավելի ամուր, ավելի ժողովրդավարական:

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան

Հիշեցնենք` Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն էր տարածել և նշել, որ մտահոգված է մի կողմից կառավարության և Ազգային ժողովի, մյուս կողմից Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից: Բուքիքիոն հայտարարություն է տարածել կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ` նշելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան